Լոռվա կոխ: Հնար 8. Փաթաթում և կառչում՝ թաթով ներսից

Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝

ա) վեր է բարձրացնում հակառակորդին և ձգում դեպի իրեն.

բ) առաջ է բերել իր աջ ոտքը, որ հետո ձախը գցի:

Այդ դրություններն ստեղծելու ամենից նպատակահարմար գործողություններն են՝

ա) հակառակորդին կտրուկ ձգել դեպի իրեն՝ աջ, որը կստիպի նրան թեքվել.

բ) նույն կտրուկ ձգումը դեպի վեր, որը կստիպի հակառակորդին առաջ դնել աջ ոտքը և թեքվել ետ: Հենց այդ պահին հարձակվողը փաթաթվում է ու ոտնաթաթով կառչում հակառակորդի աջ ոտքից, թույլ չտալով նրան բարձրացնել և ետ տանել աջ ոտքը:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով: Ձախ ձեռքով բռնել տարանուն թևքից, աջով՝ մեջքից (գոտուց):

 

Կոխ: Հնար 8. Փաթաթում և կառչում՝ թաթով ներսից

Կոխ: Հնար 8. Փաթաթում և կառչում՝ թաթով ներսից

Կատարումը: Քիչ կքանստելով ու աջ կողմով ձախ ոտքի վրա դառնալով դեպի հակառակորդը, հարձակվողը իր աջ ոտքը անց է կացնում նրա ոտքերի միջով և ներսից փաթաթում նրա ձախ սրունքին: Ետևից փաթաթվելով նրա սրունքին, հարձակվողը ոտնաթաթով կառչում է նույն սրունքի դրսի մասից: Երբ հակառակորդը վեր բարձրացնելով հարձակվողին՝ կձգի դեպի իրեն, վերջինս իր ձախ ոտքը անմիջապես պետք է անցկացնի հակառակորդի ոտքերի միջից և ոտնաթաթով կառչի աջ սրունքից՝ ետևի մասից: Կառչելու հետ միասին պետք է մարմնի ծանրությունը փոխադրի առաջ՝ ձախ և հակառակորդին գցի գորգի վրա:

Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում՝ հակառակորդը կընկնի մեջքի վրա, իսկ հարձակվողը նրա հետ միասին՝ նրա վրա:

Պաշտպանությունը: Պաշտպանվելու համար պետք է թեքվել առաջ և ազատել աջ ոտքին ոտնաթաթով կառչելուց:

Հակահնարը: ա) կառչում դրսից՝ կողքերից գոտին բռնելով, բ) ետգցում՝ իրանը կողքից բռնելով:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *