Սիրիահայ բռնցքամարտիկներ

Դեռևս 20-րդ դարի սկզբին բռնցքամարտը բավականին տարածված է եղել Սիրիայում բնակվող հայերի շրջանում: Այս սպորտաձևում հայերն ունեցել են նշանակալի հաջողություններ՝ մասնակցել են բազում մրցույթների, զբաղեցրել մրցանակային պատվավոր տեղեր: Այս հոդվածում մենք կներկայացնենք մեր հայրենակիցներից մի քանիսին, ովքեր իրենց նշանակալի դերն են ունեցել այդ սպորտաձևի տարածման գործում: Նյութի հիմնական աղբյուրն է Հալեպում հրատարակված «Գեղարդ» տարեգիրքը, որի 1991թ. թողարկումն ամբողջությամբ նվիրված է սիրիահայ մարզիկներին:

 

Հալեպի Շիրաճյան որբանոցի սաներից Եզեկիել Միանասյանը վաղ տարիքից տարբեր մարմնամարզական խաղերով: Նա հուժկու ֆիզիկական ուժի տեր էր, և Հալեպում հայտնի կռփամարտիկ: Հալեպի հիվանդանոցի թիկնապահն ու գործակատարն էր:

* * *

01-arsen-polatyan

Արսեն Փոլատյան

1920-ական թվականներին Հալեպում հայտնի էր կռփամարտիկ Արսեն Փոլատյանը՝ ֆրանսահայ գրող Կարո Փոլատյանի ազգականը: Նա հաճախ էր մասնակցում բռնցքամարտի մրցույթներին: Լուսանկարն արված է 1923թ.:

* * *

Հայկ Վարդանյանը ծնվել է 1907-ին՝ Մուշում: 1915-ի Մեծ եղեռնից մազապուրծ, 9-ամյա Հայկը ապաստանում է Հալեպի որբանոցում: 1923-ին նրան որդեգրում և Ֆրանսիա է տեղափոխում բռնցքամարտիկ Ժորժ Քարփանթիեն, ով շուրջ երկու տարի բռնցքամարտի դասեր է տալիս Հայկին: Առաջին իսկ մարտում նա հաղթանակ է տոնում՝ երեք միավորի առավելությամբ հաղթելով մրցակցին: 18 տարեկանում Հայկը Մարսելում մարտնչում է Ֆրանսուայի, Լիոնում՝ Մորիմիի, Կասաբլանկայում՝ Փիեռի հետ և հաջողություններ արձանագրում:

02-hayk-vardanyan

Հայկ Վարդանյան

 

1925թ. Քարփանթիեն Հայկին ուղարկում է Հալեպ, ուր նա անդամագրվում է Հայ Մարմնամարզական ընդհանուր միությանը (ՀՄԸՄ): Ավելի ուշ՝ Դամասկոսում նա հաղթում է բռնցքամարտիկներ Անվար Մատրավիին, Ապտո Շամիին և Ահմեդ Հալլաքին: Այնուհետև Հայկը տեղափոխվում է Բոյրութ և մրցում Ահմեդ Խաթիպի, Ֆերիդ Զեյթանի, Գր. Այրանճյանի, Սալեհ Մըսրիի հետ և հաղթանակներ ձեռք բերում, նախագահ Բշարե Խուրիի կողմից պարգևատրվում ոսկե մեդալով:

1942թ. Հայկը ծառայության է անցնում բրիտանական բանակում, որի ընթացքում հաղթանակներ տոնում մի շարք բանակային մրցույթներում: Պատերազմից հետո նա վերադառնում է Հալեպ: 1947թ. արաբական 8 պետությունների՝ Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Լիբիայի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի բռնցքամարտիկների պայքարում զբաղեցնում է առաջին տեղը և պարգևատրվում ոսկե մեդալով:

Հայկ Վարդանյանը մասնակցել 105 մենամարտի, որոնցից միայն մեկում է պարտություն կրել: Հետագայում նա Հալեպում հիմնում է բռնցքամարտի սեփական ակումբ և երկար տարիներ մարզում հայկական վարժարանների և ՀՄԸՄ-ի պատանիներին:

 

* * *

Ցավակ Աբգարյան-Ղազաղյանը ծնվել է 1914թ. Խարբերդում: Եղեռնի տարիներին թուրքերը սպանում են նրա հորը, իսկ նա մոր և երկու եղբայրների հետ հաստատվում է Հալեպում: Նա զբաղվում էր տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, հեծանվասպորտ, վազք, սակայն շուտով տարվում է բռցքամարտով և ամբողջությամբ նվիրվում: Նրա մարզիչներն էին հայտնի բռնցքամարտիկներ Հայկ Վարդանյանը (Հալեպ) և Հովհաննես Քրտյանը (Դամասկոս):

03-tsavak-abgaryan

Ցավակ Աբգարյան-Ղազաղյան

20-ական թվականներին Հալեպում մարզական մեծ ակտիվություն կար՝ մշտապես անցկացվում էինք բռնցքամարտի, ծանրամարտի, ֆուտբոլի, լողի և այլ սպորտաձևերի մրցույթներ, գործում էին մի շարք ակումբներ ու մարզադպրոցներ:

Ցավակը 1930-ին մասնակցում է Էդիպ բեյ Քեմալի կազմակերպած բռնցքամարտի մրցույթին և դառնում է Հալեպի չեմպիոն: Կարճ ժամանակ անց նա արդեն Սիրիայի և Լիբանանի չեմպիոնն էր և շուրջ 12 տարի պահում է ձեռք բերված տիտղոսը: Ցավակը, լինելով միջին քաշային կարգի բենցքամարտիկ, մենամարտում էր նաև իրենից ավելի ծանր սպորտսմենների հետ: Այդպես նա մենամարտում է սիրիացի Մուստաֆա Առնավուտի հետ (95կգ), և 12-րդ ռաունդում նոկաուտով հաղթում է նրան:

04-tsavak-abgaryan

Ցավակ Աբգարյան-Ղազաղյան

05-tsavak-abgaryan

Ցավակ Աբգարյանը ակտիվ հասարակական, սպորտային գործունեություն էր ծավալում. մարզում էր Վասպուրական և ՀՄՄ ակումբների պատանիներին, կազմակերպչական աշխատանք տանում: Նրա աշակերտներն էին՝ սասունցի Սեպուհ Մակարյանը, մարաշցի Մինաս Ճանսզյանը, տիգրանակերտցի Սուրեն Պետրոսյանը, ասորի Էդուարդ Սարուխանը: Արաբական թերթերում նրան հիշատակում էին «Համառ հայ հերոս» անունով: 1947թ. Ցավակը հայրենադարձում է և հաստատվում Խորհրդային Հայաստանում, երկար տարիներ զբաղվում մարզիչական աշխատանքով:

* * *

06-stepan-voskyan

Ստեփան Ոսկյան

Ստեփան Ոսկյանը 1920-ական թվականներին Սիրիայում և Լիբանանում հայտնի բռնցքամարտիկ էր: Նրա սաներից էր Ցավակ Աբգարյանը: 1947թ. Ստեփանը հայրենադարձում է Հայաստան:

 * * *

07-marto-pokratyan

Մարտո Փոքրատյան

Սասունցի բռնցաքամարտիկ Մարտո Փոքրատյանը հանդես էր գալիս Հալեպում

* * *

Նշանավոր մարզիկ էր նաև Հասանբեյլեցի Հովհաննես Գրտյանը, ով մեծ ուժի տեր էր և իր հմտությունները ձեռք էր բերել ինքնուսուցմամբ: Ուներ շուրջ 125 հաղթանակ և Սիրիայի չեմպիոն էր: «Եփատ» թերթը 1930-ին նրա մասին գրել էր. «Տակավին 25 տարեկան է, կկշռե 75 կիլոգրամ: Սուրիո գլխավոր քաղաքներուն մեջ իր ուժին համբավը տարածելե ետք, եկած է Հալեպ, մեր հասարակության էլ ցույց տալու իր շնորհքը, հաղթելով ֆրանսիացի Ժան Մանզուրիի, Լուառի շամպիոն և պելճիքացի Ժորժին, երկրորդ և երրորդ ռաունդներում նաք-աութ ընելով երկուքն ալ հաջորդաբար»:

 * * *

Ղազար Շահբազյանը ծնվել է Մալաթիայում, 1916թ.: 1921թ. ընտանիքով տեղափոխվում են Հալեպ, որտեղ սկսում է սովորել Կյուլպենկյան վարժարանում: Լինելով թուլակազմ պատանի՝ բժիշկների խորհրդով նա սկսում է զբաղվել սպորտով. լող, ջրացատկ: Ղազարը անդամագրվում է ՀՄԸՄ-ին, որի կազմում մասնակցում է մի շարք մրցույթների: Ղազար Շահբազյանը բռնցքամարտով սկսում է զբաղվել 1935 թվականից՝ ՀՄԸՄ-ի ակումբում: Նրա մարզիչներն էին Հայկ Վարդանյանը և Ցավակ Ղազարյանը: 1941-45թթ. ծառայում է ֆրանսիական բանակում: 1947թ. Ղազարը հայրենադարձում է Հայաստան և մինչև 1951թ. զբաղվում սպորտով:

* * *

08-jak-hayrapetyan

Ժակ Հայրապետյան

 

Ֆրանսահայ նշանավոր բռնցքամարտիկ էր Ժակ Հայրապետյանը: 1955թ. նա այցելում է Հալեպ, այնուհետև՝ Պոլիս և Բեյրութ: Մենամարտում է Ֆաթհի Թուրքի հետ և հաղթում նրան:

Նկարի մակագրության մեջ նա իր շնորհակալությունն է հայտնում ցուցաբերած ջերմ ընդունելության համար: «Ի յիշատակ հալէպահայ մարզ. Միութեանց (Վասպուրական, ՀՄՄ, Տարոնի ԱՐծիվ և ՀԵՄ) կազմակերպած ցերեկոյթին: Հալեպ 2 Յուն, 1955»

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *