Լոռվա կոխ: Հնար 1. Ոտգցում

Հնարքի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենանպաստավոր դրություններն են, երբ հակառակորդը՝

ա. խաչաձևում է ոտքերը, այսինքն՝ աջ շարժվելիս սկզբի քայլը կատարում է ոչ թե աջ, այլ ձախ ոտքով, աջ ոտքի ետևով,

բ. նահանջում է ետ,

գ. ծալելով ոտքը ձգում է վարժակցին դեպի իրեն:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկու ըմբիշն էլ աջ ոտքը առաջ: Ձախ ձեռքով բռնել հակառակորդի աջ թևքը, աջ ձեռքով՝ հագուստը (նրա համանուն թևի տակից):

Կոխ. Ոտգցում

Ոտգցում

Կատարումը: Ձախ ոտքով անել մեկ քայլ առաջ, ձախ, թեթև կքանստել նույն ոտքի վրա, վեր բարձրացնել ծնկից ծալած աջ ոտքը դեպի առաջ, ձախ և ընդկտրող շարժումով ուղղած ոտքը ամբողջ ամբողջ ներբանի վրա դնել ետ, ցած հակառակորդի աջ ոտքի ետևում այնպես, որ ծնկատակը խփի հակառակորդի ծնկատակին: Դրա հետ միաժամանակ հարձակվողը ձեռքերով ուժեղ ու կտրուկ ձգում է վարժակցին դեպի ցած, ձախ, այսինքն՝ դեպի իր ձախ ոտքը և գցում նրան գորգի վրա:

Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա, հարձակվողի ձախ ոտքի մոտ: Հարձակվողը պետք է մնա ոտքի վրա:

Պաշտպանությունը: ա. պաշտպանվելու համար պետք է ետ դնել աջ ոտքը և թեքվել առաջ, բ. Եթե պաշտպանվողը չի հասցրել ոտքը ետ դնել, ապա ոտք գցելու պահին նա պետք է կտրում թեքվի առաջ և ձախ ոտքի վրա ոստնելով դեպի աջ, այսինքն՝ դեպի հակառակորդի մեջքը՝ խուսափի ընկնելուց:

Հակահնարները: ա. ոտք գցում՝ բռնելով տարանուն թևքը և իրանը, բ. Փաթաթում դրսից՝ բռնելով տարանուն թևքը և իրանը:

You may also like...

3 Responses

  1. 20 Feb, 2015

    […] Հնար 1 Ոտգցում […]

  2. 21 Feb, 2015

    […] ձեզ ենք ներկայացնում կոխի մի քանի հնարներ, որոնք վերցված են Գևորգ Թումանյանի կազմած […]

  3. 5 Mar, 2015

    […] Հնար 1 Ոտգցում […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *