Շիրակի կոխ: Հնար 12: Թևարգելք
Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝ ա) հարձակվելով աջ ոտքով, ավարտում է քայլը, բ) իրանի ծանրությունը փոխադրում է աջ ոտքի վրա:
Այս դրություններն ստեղծելու լավագույն գործողություններն են՝ ա) կեղծ նահանջ, որը կդրդի հակառակորդին դիմելու հարձակման, բ) կեղծ ձգումներ դեպի իրեն, աջ կողմի վրա որոնք հակառակորդին կստիպեն մարմնի ծանրությունը փոխադրել աջ ոտքի վրա:
Ելման դրությունը: Կանգնվածքը՝ երկուսն էլ աջով: Բռնել՝ հակառակորդի աջ ձեռքը ձախ թևատակով, իսկ աջ ձեռքով ներքևից բռնել նրա ձախ ձեռքը արմունկից բարձր:
Հարձակվողը շրջվելով դեպի ձախ, իրանը թեքում է առաջ և չոքելով աջ ծնկի վրա, աջ ձեռքի ափով հենվում է հակառակորդի համանուն ծնկին այնպես, որ ափը կանգ չառնելով ծնկի վրա առաջ շարժվի և, ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ շրջվելով, սահի ոտքի վրայով այնքան, մինչև հարձակվողի արմունկը հպվի հակառակորդի ծնկին:
Միաժամանակ անհրաժեշտ է ձախ ձեռքով հակառակորդին կտրուկ ձգել դեպի ցած՝ ձախ, իսկ աջ ուսով նրան հրել ցած՝ առաջ: Շարունակելով աջ ձեռքով բարձրացնել հակառակորդի աջ ազդրը դեպի վերև, գետնել նրան:
Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա հարձակվողի կողքին, իսկ վերջինս՝ աջ կողքի վրա վարժակցից աջ:
Պաշտպանությունը՝ ա) պաշտպանվելու համար աջ ոտքը դնել դեպի աջ և ուղղել իրանը, բ) կտրուկ կքանստել և ձախ ձեռքով բռնել հակառակորդի աջ ոտքի սրունքը:
Հակահնարները՝ ա) խփում թաթով՝ կողքից բռնելով հակառակորդի իրան, բ) ոտգցում՝ կողքից բռնելով հակառակորդի իրանը: