Ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանը Փարիզում

Աշխարհի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի՝ Փարիզի մրցումներին մասնակցության մասին այս տեղեկությունը հրապարակվել է ՀՕԿ-ի պատրաստած Ալբոմ-օրացույցում (Փարիզ, 1936թ.)

 

Ֆրանսայի Աշխատավորներու Մարզական Դաշնակցությունը, օգոստոսի 15-էն 30, Փարիզի և արվարձաններու զանազան մարզադաշտերուն մեջ կազմակերպած էր իր վեցերորդ միջազգային աշխատավորական մարզահանդեսը:

Խորհրդային մարդիկներ ևս հրավիրված էին այս տոներուն: Անոնք, կամքե անկախ պատճառով մը, կհասնեին օգոստոսի 19-ի իրիկունը միայն: Առանց հանգչելու իրենց երկար ճամփորդության հոգնություններեն, կփութային Մյություալիթեի սրահը, անմիջապես մասնակցելու համար հոն տեղի ունեցող մաչերուն:

Սերգո Համբարձումյան

Սերգո Համբարձումյան

Մրցելով իրենց ֆրանսացի ընկեր բանվոր-մարզիկներուն հետ, չորս խորհրդային ծանրություն վերցնողներն ալ հաղթական դուրս եկան: Համբարձումյան, որ Մոսկվայի վերջին ախոյենության մրցումներուն մեջ երկու ձեռքով 119 կիլոգրամ 850 գրամ վերցնելով՝ համամիութենական մրցանիշը կոտրած և միութենական ախոյան հռչակված էր, Փարիզի մեջ մեկ ձեռքով խլեց 90, երկու ձեռքով՝ 105 և ուսեն վեր նետելով՝ 135 կիլոգրամ: Ու 3000-նոց միջազգային բազմության մը կողմե խելահեղորեն ծափահարվեցավ:

You may also like...

1 Response

  1. 21 Feb, 2015

    […] պարգևի։ Սերգո Համբարձումյանը հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում՝ հպարտություն և բերկրանք պատճառելով աշխարհասփյուռ […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *