Համահայաստանյան սպարտակիադայի բացումը

Հունիսի 24: Մայրաքաղաքի տասնյակ հազարավոր աշխատավորներ շտապում են դեպի Հանրապետական մարզադաշտ: Այնտեղ այսօր սպորտային մեծ տոն է լինելու, բացվելու է Համահայաստանյան սպարտակիադան: Ահա և մարզադաշտը: Այն տոնական տեսք է ստացել:

1956-06-28-1-spartakiada

Սպորտի վաստակավոր վարպետներ Հր. Շահինյանը, Ալ. Ազարյանը, սպորտի վարպետներ, Ի. Նովիկովը և Ռ. Վարդանյանը բարձրացնում են Համահայաստանյան սպարտակիադայի բացման դրոշը

…Ստադիոնի տրիբունաների վրա փակցված են բազմաթիվ լոզունգներ, որոնք կոչ են անում երիտասարդությանը՝ զբաղվել սպորտով, մարզիկներին՝ բարձրացնել սպորտային-տեխնիկական արդյունքները: Արևմտյան տրիբունայի դիմաց շարվում են հանրապետության 5000 մարզիկները, որոնք քաղաքային ու շրջանային սպարտակիադաներում աչքի են ընկել և իրավունք նվաճել մասնակցելու հանրապետական սպարտակիադային: Հանրապետական սպարտակիադայի մասնակիցներին ողջունում է Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ ընկ. Ա. Քոչինյանը:

1956-06-28-2-spartakiada

Սպարտակիադայի մասնակիցների շքերթը Հանրապետական մարզադաշտում

1956-06-28-3-spartakiada

Սպարտակիադայի մասնակիցների շքերթը Հանրապետական մարզադաշտում

 

Աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոններ, սպորտի վաստակավոր վարպետներ Հր. Շահինյանը, Ալ. Ազարյանը, սպորտի վարպետներ Վլ. Ենգիբարյանը, Ի. Նովիկովը և Ռ. Վարդանյանը բարձրացնում են Համահայաստանյան սպարտակիադայի բացման դրոշը:

Շքերթից հետո ֆուտբոլային կանաչ դաշտի վրա մարմնամարզական վարժություններ են կատարում Երևանի դպրոցականները, բուհերի ուսանողները, «Աշխատանքային ռեզերվների» ուսումնարանների սաները, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողները:

«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», 28 հունիսի, 1956թ., թիվ 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *