Վարդան Հովսեփյանի համամիութենական նոր ռեկորդը
Անցյալ տարի, երբ Թբիլիսիում տեղի էին ունենում թեթև ատլետիկայի համամիութենական մրցումներ, Վարդան Հովսեփյանը ձեռք բերեց լուրջ հաջողություններ. գունդը հրեց բոլորից հեռու՝ 17 մ 17 սմ, և նվաճեց Խորհրդային Միության չեմպիոնի պատվավոր կոչումը:
Համահայաստանյան սպարտակիադայի առաջին օրը Վարդանը նշանավորեց նոր համամիութենական ռեկորդով: Նրա նետած գունդը անցավ միութենական ռեկորդի սահմանը: Վ. Հովսեփյանի նոր արդյունքը հավասար է 17 մետր 28 սանտիմետրի, ինչը 8 սանտիմետրով գերազանցում է միութենական ռեկորդը:
«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», 28 հունիսի, 1956թ., թիվ 2