Սիմոն Փահլևան. Հաղթանակ առանց մենամարտի

Քրդերի հետ մենամարտերից և հաղթանակից որոշ ժամանակ անց Սիմոնը հարկադրված է լինում մեկնել Կ.Պոլիս՝ դրամ վաստակելու: Այնտեղ նա սկսում է բեռնակրություն անել հայտնի առևտրական ընկերություններից մեկում: Կարճ ժամանակ անց քաղաքում լուրեր են տարածվում նրա ահռելի ուժի մասին:

Թերթում կարդալով Սիմոնի մասին՝ Պարտիզակի հայտնի ըմբիշներից մեկը՝ Բաղդասար Ակոն որոշում է գալ Պոլիս և մենամարտել Սիմոնի հետ: Նա կարողանում է գտնել Սիմոնի աշխատավայրը և այցելում է նրան: Աշխատանքից հետո Սիմոնը հանգստանում էր մթերանոցում, երբ իր առջև տեսնում է «կայտառ, թավ պեխերով ու հոնքերով գավառի տարազով» Բաղդասար Ակոյին: Ըմբիշները ծանոթանում են: Սիմոնը շուրջն է նայում՝ հյուրի համար աթոռ գտնելու հույսով, սակայն մթերանոցում աթոռ չկար: Եվ նա մեկ ձեռքով վերցնում է ծանր հակերից մեկը, դնում Պարտիզակցու առջև և ասում.

– Կներես, բայց այստեղ աթոռ չունենք…

Բաղդասար Ակոն, տեսնելով դիմացինի ուժը և հասկանալով, որ մենամարտի դեպքում իր պարտությունն անխուսափելի է, մոտենում է Սիմոնին, հանբուրում ձեռքը և ասում.

– Կը ներես, Փէհլիվան, կը խոնարհին քո երկնատուր ուժիդ առջև…,- և հեռանում է:

Այս միջադեպից հետո էլ ավելի է տարածվում Սիմոն Փահլևանի համբավը:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *