Ըմբիշների մրցումները
Հայաստանի ֆիզկուլտուրնիկ, 25 հուլիսի, 1956թ., թիվ 9
Ամփոփվեցին կլասիկ և ազատ ըմբշամարտի «Սպարտակ» ընկերության առաջնության համար ռեսպուբլիկական պատանեկան մրցումների արդյունքները. մրցումները տեղի ունեցան Լենինականում: Իրենց քաշային կատեգորիաներում ազատ ըմբշամարտի չեմպիոններ դարձան կիրովականցիներ Ռ. Քոչարյանը, Ռ. Մայիլյանը, Տ. Ղուկասյանը, Ֆ. Սահակյանը և երևանցիներ Գ. Սարգսյանը, Ա. Հովսեփյանն ու Ս. Հակոբյանը:
Կլասիկ ըմբշամարտի մրցումներում հաղթանակ տարան Հ. Գառնաքարյանը, Գ. Թոփուզյանը, Ժ. Արևշատյանը, Ռ. Դանիելյանը (բոլորը Երևանից), Ռ. Վարդանյանը, Ս. Գրիգորյանը, Է. Եղիազարյանը և Ռ. Սարուխանյանը (բոլորը Լենինականից):
Ուժեղագույն ըմբիշներից կազմվել են ընկերության հավաքական թիմեր, որոնք կմեկնեն Քիշնև և Կիրով քաղաքները՝ «Սպարտակ» ընկերության Կենտրոնական Խորհրդի առաջնության մրցումներին մասնակցելու համար: