Մարզումներ և հանգիստ

Հայաստանի ֆիզկուլտուրնիկ, 25 հուլիսի, 1956թ., թիվ 9

Լենինական: Այստեղ իրենց մարզումներն են անցկացնում ռեսպուբլիկայի ծանր ատլետների, բռնցքամարտիկների և ըմբիշների հավաքական թիմերը, որոնք եռանդով նախապատրաստվում են ՍՍՌՄ ժողովուրդների Սպարտակիադային:

Այդ թիմերի մարզիչներ Է. Արիստակեսյանը, Ա. Նազարյանը և Ե. Մարտիրոսյանը, որոնց ղեկավարությամբ մարզվում են սպորտսմենները, գիտեն, որ անընդհատ ու լարված աշխատանքը կարող է անցանկալի արդյունք տալ: Այդ պատճառով էլ նրանք սպորտսմենների սիստեմատիկ մարզումներին զուգակցում են օգտակար ու հետաքրքիր ժամանցը. ազատ ժամերին սպորտսմենները այցելում են Լենինականի տեսարժան վայրերը, հանգստանում են Շիրակի գեղեցիկ բնության գրկում, հաճախում են կինոթատրոն, գրադարան և այլ հասարակական վայրեր:

1956-07-25-1

Սպորտի վարպետ, բռնցքամարտիկ Կ. Ջաներյանը, սպորտի վարպետ, շտանգիստ Գ. Սարիբեկյանը, առաջին կարգային շտանգիստ, Համահայաստանյան սպարտակիադայի չեմպիոն Ա. Պետրոսյանը և ազատ ոճի ըմբշամարտիկ Ա. Ասատրյանը, մարզումներից ազատ ժամանակ, քաղաքային զբոսայգում կարդում են լրագրեր ու ամսագրեր

 1956-07-25-2

Ռեսպուբլիկայի կլասիկ ըմբշամարտի հավաքական թիմի մարզումները Լենինականում: Ձախից՝ Ա. Ասատրյանը և Ռ. Վարդանյանը մարզումների ժամանակ:

 Լուսանկարները՝ Ա. Հեքեքյանի

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *