Լոռվա կոխ: Հնար 11. Խփում թաթով

Հնարի գործադրումը: Հնարն անցկացնելու ամենահարմար դրություններն են, երբ հակառակորդը՝

ա) կանգնում է նեղ բացված ոտքերով և թեքվում է առաջ.

բ) խաչաձևում է ոտքերը.

գ) մի ոտքից մյուսի վրա փոխադրվելից ձգձգում է կանգը ձախի վրա (ըստ որում հնարը պետք է կատարել մարմնի ծանրությունը ձախ ոտքի վրա փոխադրելու պահին):

Այդ դրություններն ստեղծելու լավագույն գործողություններն են՝

ա) ստիպել հակառակորդին կանգնել ոտնածայրերի վրա.

բ) հակառակորդի ձախ ոտքը դեպի առաջ՝ աջ տանել.

գ) կեղծ կտրուկ ձգում դեպի ձախ, որը կստիպի հակառակորդին մարմնի ծանրությունը փոխադրել ձախ ոտքի վրա:

Ելման դրությունը: Կանգնվածքը՝ հարձակվողը աջով, հակառակորդը ճակատային:

 

Լոռվա կոխ: Հնար 11. Խփում թաթով

Լոռվա կոխ: Հնար 11. Խփում թաթով

Կատարումը: Հարձակվողը ձախ ոտքով կատարում է մեկ քայլ առաջ՝ ձախ, դեպի հակառակորդի աջ ոտքի դրսի կողմը, ներբանը 900 դեպի ձախ է դարձնում և թեթև կքանստելով ու մարմնի ծանրությունը փոխադրելով նրա վրա: Միաժամանակ մեջքը կտրուկ կորացնելով դեպի ետ ու իրանը դարձնելով դեպի աջ, նա կտրուկ ձգում է ձեռքը, այնպես, որ աջ ձեռքը ձգի ցած՝ աջ, իսկ ձախը՝ վեր՝ աջ, իբր ցանկանում է հակառակորդին նետել իր աջ ուսի վրայով: Նույն պահին հարձակվողը իր աջ ոտքը տանում է դեպի ձախ՝ առաջ ու ներբանով խփում հակառակորդի աջ սրունքին (դրսից):

Վերջնական դրությունը: Հնարը ճիշտ կատարելու դեպքում հակառակորդը կընկնի մեջքի վրա՝ հարձակվողից դեպի աջ ու ետ, իսկ հարձակվողը նրա ետևից՝ իր աջ կողքի վրա:

Ծանոթություն. – Եթե հակառակորդի անկման ժամանակ հարձակվողը հասցնի իր աջ ոտքը ետ՝ աջ դնել և մարմնի ծանրությունը նրա վրա փոխադրել, ապա նա կարող է հնարն ավարտել՝ մնալով ոտքի վրա կանգնած:

Պաշտպանություն. ա) պաշտպանվելու համար կոնքը տանելով ետ, թեքվելով առաջ և ձեռքերով հրել հակառակորդին դեպի առաջ՝ ցած, բ) կանգնել առանց լարվելու և խփելու պահին ձախ ոտքը վեր ու կողմ բարձրացնելով, խուսափել խփելուց:

Հակահնարը: Խփում թաթով՝ բռնելով տարանուն թևքերը:

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *